-
28.10.2020|
15:07
Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն հաջորդ գագաթաժողովում գործողություններ ձեռնարկի Թուրքիայի դեմ՝ հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարի պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը Ազգային ժողովում և Le Figaro թերթին հարցազրույցում:
-
28.10.2020|
15:05
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, թե Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի ձախողումից հետո բռնությունները Լեռնային Ղարաբաղում հիասթափեցնող են։
-
28.10.2020|
15:03
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսել են, քննարկվել է նաև ղարաբաղյան խնդիրը: Ըստ Կրեմլի, զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
-
28.10.2020|
09:33
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ստիվեն Բիգանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո հաղորդվեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության մասին:
-
27.10.2020|
22:17
Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին: Նախագահ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին նամակներ էր հղել Բահրեյնի Թագավորության թագավորին և արաբական մի շարք երկրների ղեկավարների՝ տեղեկացնելով Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների մասին և նշել միջազգային հարթակներում նրանց ունեցած կապերի ու հեղինակության օգտագործման կարևորությունը՝ դադարեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
-
27.10.2020|
22:16
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և նրա ուշադրությունը հրավիրել է Վաշինգտոնում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունն Ադրբեջանի կողմից խախտելու փաստի վրա:
-
27.10.2020|
22:15
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը:
-
27.10.2020|
22:14
Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական արտադրանքն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կոչի՝ RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է արտաքին առևտրի նախարար Ֆրենկ Ռիեստերը:
-
27.10.2020|
22:13
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
27.10.2020|
22:11
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների քննարկմանը։